Հայերեն   English   Русский  

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Հարվի Վայնշտեյնի դեմ


  
դիտումներ: 507

Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ոչ միայն Հոլիվուդում, այլ նաև ամոբղջ աշխարհում ամենաազդեցիկ կինոգործիչներից մեկը` պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը զրկվեց կնոջից, աշխատանքից, գործընկերների հարգանքից, ընկերների աջակցությունից ու մտերիմներից և Հոլիվուդում անցանկալի անձի վերածվեց երկարատև սեռական ոտնձգություններից հետո: Գրում է Spletnik.ru-ն:

Իսկ այսօր արդեն հայտնի է դարձել, որ իրավիճակն ավելի հեռուն է գնացել, քանի որ Նյու Յորքի ոստիկանությունը Վանշտեյնի նկատմամբ հետաքննություն է սկսել և քրեական գործ հարուցել:

ԶԼՄ-ների տեղեկություններով` Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտը հետաքննություն է սկսել, որպեսզի պարզի` արդյոք Վայնշտեյնի դեմ լրացուցիչ բողոքներ կան, թե ոչ: Ներկայումս նոր մանրամասները բացակայում են և ոստիկանությունը խնդրում է ցանկացած անձի, որը կարող է որևէ տեղեկության տիրապետել գործի վերաբերյալ, թեժ գծով կապնվել իրավապահ մարմինների հետ:

Իսկ հենց Վայնշտեյնը փաստաբանի է վարձել, որը մասնագիտացած է նման գործերում: Եվ քանի դեռ փաստաբանը նախապատրաստվում է պաշտպանությանը, պրոդյուսերը Արիզոնայում փորձում է պայքարել սեռական կախվածության և սուիցիդալ հակումների դեմ:

Հիշեցնենք, որ սկանդալը ծագել էր այն բանից հետոե, երբ New York Times պարբերականը 8 կանանց վկայություններով դիմակազերծող հոդված էր հրապարակել: Այդ կանայք հոլիվուդյան հայտնի պրոդյուսերին սեռական ոտնձգությունների մեջ էին մեղարդել և պատմել, թե ինչպես է նա ստիպել իրենց սեռական բյութի գործողություններ կատարել: Նրանք առաջինն էին, սակայն այդ հրապարակումը կարծես քանդեց պատնեշը, քանի որ մի շարք համաշխարհային աստղեր, որոնց թվում Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն, Քեյթ Բեքինսեյը, Կարա Դելևինը և այլոք, խոստովանեցին, որ ժամանակին պրոդյուսերը իրենց հետապնդել է և փորձել սեռական ոտնձգության ենթարկել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: