Հայերեն   English   Русский  

Բաքվում զարմացած են, որ թուրք պատգամավորները ԵԽԽՎ-ում քվեարկել են Ադրբեջանի դեմ


  
դիտումներ: 429

Հոկտեմբերի 11-ին ԵԽԽՎ-ում ընդունվել է երկու հակաադրբեջանական բանաձև:

Դրանցից մեկը «Ադրբեջանում դեմոկրատական ինստիտուտների գործունեությունը» խորագրով զեկույցն է, որի օգտին կողմ քվեարկածների թվում եղել են նաև Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցություն (ԺՀԿ) պատգամավորներ Դենիզ Բայքալը, Գյուլսուն Բիլգյահանը և Իլհան Քեսիչին: Հայտնում է Qafqazinfо-ն:

ԺՀԿ-ի մամլո ծառայությունը haqqin.az-ի հետ զրույցում, մեկնաբանելով կուսակցության պատգամավորների, այդ թվում նաև նախկին առաջնորդ Դենիզ Բայքալի կողմից Ադրբեջանի դեմ քվեարկելը, հայտնել է, որ կուսակցությունը բոլոր միջազգային կառույցներում գտնվել է Ադրբեջանի կողքին՝

ԺՀԿ-ի մամլո ծառայությունը տվյալ քվեարկության փաստը որակել է որպես իր նախկին առաջնորդի կողմից թույլ տված թյուրիմացություն և խոստացել է հարցը քննարկել Դենիզ Բայքալի հետ:

Կուսակցության մամլո ծառայությունը հայտնել է, որ ԺՀԿ-ի ներկայիս առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ինչպես նաև նախկին բոլոր առաջնորդները մշտապես աջակցել են Ադրբեջանին և հետևել են Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի խորհրդին, որ Ադրբեջանի ցավը նաև իրենց ցավն է, իսկ նրա ուրախությունը՝ իրենց ուրախությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: