Հայերեն   English   Русский  

ԵՄ խորհրդի շենքում ծխի պատճառով տարհանում է հայտարարվել


  
դիտումներ: 1145

Բրյուսելում Եվրամիության Խորհրդի «Եվրոպա» շենքը տարհանվել է խոհանոցներում առաջացած ծխի պատճառով, ինչն ամենայն հավանականությամբ օդափոխության համակարգի վնասվելու արդյունք է դարձել: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես նշվել է ԵՄ Խորհրդի տարածած հայտարարության մեջ, որոշ աշխատակիցների ինքնազգացողությունը վատացել է:

«Գործելով «անվտանգությունն առաջնահերթ» է սկզբունքով և բելգիական իշխանությունների հետ խորհրդակցելով` մենք որոշում ենք կայացրել անվտանգության նկատառումներից ելնելով տարհանել «Եվրոպա» շենքի անձնակազմին», - նշվել է հայտարարության մեջ:

Ներկայումս միջադեպի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:

Ապրիլի 5-ին հրդեհի ահազանգի պատճառով տարհանվել էր Եվրախորհրդարանի շենքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: