Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանի բնակչության թվաքանակը մոտենում է 10 մլն-ի. պետական վիճագրական կոմիտե


  
դիտումներ: 498

2017 թ-ի սկզբից Ադրբեջանի բնակչության թվաքանակն ավելացրել է 57.269-ով կամ 0.6 տոկոսով՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 9 867 250:

Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը՝ հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճագրական կոմիտեի հաղորդագրությանը:

Ադրբեջանի բնակչության 49.9 տոկոսը տղամարդիկ են, 50.1 տոկոսը՝ կանայք: 1000 տղամարդկանց համար կա 1006 կին: Հունվար-օգոստոս ամիսներին ծնվել է 95. 395 երեխա, որոնցից 53 տոկոսը՝ տղաներ, 47 տոկոսը՝ աղջիկներ: Ծնվածներից 1712-ը եղել է երկվորյակ, 33-ը՝ եռյակ: 2017 թ-ի ութ ամիսների ընթացքում գրանցվել է 40 256 ամուսնություն և 9787 ամուսնալուծություն:

Ադրբեջանի բանակչության 53 տոկոսն ապրում է քաղաքներում, 47-ը՝ գյուղերում: Տարվա սկզբից 2080 մարդ մշտական բնակության համար հաստատվել է Ադրբեջանում, իսկ 1202-ը՝ լքել երկիրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: