Հայերեն   English   Русский  

Թուրքիան ռազմական տրանսպորտ է տեղակայում Սիրիայի հետ սահմանին


  
դիտումներ: 462

Թուրքիայից մեծ թվով ռազմական տրանսպորտային միջոցներ և շտապօգնության մեքենաներ են տեղափոխվում երկրի Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջան: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի գլխավոր շտաբին:

Սիրիական Իդլիբում դեսկալացիայի գոտու ստեղծման շրջանակներում այնտեղ հետախուզական գործողությունների մեկնարկի մասին հայտարարել է Թուրքիայի գլխավոր շտաբը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Անկարան գործում է Աստանայում ձեռք բերված համաձայնության շրջանակներում և Մոսկվայի հետ կոորդինացում է Իդլիբում իր բոլոր գործողությունները: Ըստ նրա՝ Թուրքիայի ԶՈւ որոշ հատվածներ տեղակայվելու են Իդլիբում՝ դեսկալացիայի գորտու ներսում, իսկ ռուսական ուժերը՝ գոտու արտաքին երկայնքով:

Հաղորդվում է, որ սահման տեղափոխվող տրանսպորտային միջոցները Թուրքիայի ԶՈւ-ի կոնտինգենտի տեղակայման գործընթացի շրջանակներում գործելու են Իբլիդում՝ դեսկալացիայի գոտում: Գործողության նպատակն է Սիրիայի հուսիս-արևմուտքում անվտանգության ռեժիմի ապահովման նկատմամբ հսկողության գոտու ստեղծումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: