Հայերեն   English   Русский  

​Օրվա կերպարը. Մելանիա Թրամփը Acne ապրանքանիշի վերարկուով. Լուսանկարներ


  
դիտումներ: 1743

ԱՄՆ-ի առաջին տիկինը սկսել է հաճախ նախապատվություն երիտասարդական ապրանքանիշերին տալ

ԱՄՆ-ի առաջին տիրկին Մելանիա Թրամփի զգեստապահարանը սահմանափակումներ չի ճանաչում: Միացյալ Նահանգների առաջին տիկնոջը հավասարապես լավ են սազում Ralph Lauren ապրանքանիշի դասական կոստյումները, Calvin Klein-ի կովբոյական հավաքածուից վերնաշապիկը և Delpozo նորաձևության տան զգեստը:

ԱՄՆ-ի նախագահի կնոջ նորաձև կյանքի այս փուլում զգացվում է հետաքրքրությունը երիտասարդական ապրանքանիշերի հանդեպ: Իսկ շվեդական Acne ապրանքանիշին նախապատվություն տալը ևս մեկ անգամ հուշում է այդ մասին: Հենց այդ ապրանքանիշի բեժագույն վերարկուով է ԱՄՆ-ի առաջին տիկինը հայտնվել ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարություն շենքում կազմակերպված միջոցառմանը:

Այս ապրանքանիշի հագուստներով Մելանիան նախկինում ևս ներկայացել է հանրությանը: Իսկ վերարկուն Մելանիա Թրամփը համադրել էր Agnona ապրանքանիշի զգեստով:

Օրվա կերպար-Մելանիա Թրամփ

Օրվա կերպար-Մելանիա Թրամփ

Օրվա կերպար-Մելանիա Թրամփ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: