Հայերեն   English   Русский  

Ժերար Պիկեն արձագանքել է Շակիրայի հետ բաժանման մասին տեղեկությանը


  
դիտումներ: 1785

Ֆուտբոլիստը երգչուհու մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարակել

Մեկ շաբաթ շարունակ մի շարք արևմտյան լրատվամիջոցներ տեղեկություններ տարածեցին Ժերար Պիկեի և Շակիրայի հնարավոր բաժանման մասին: Աղբյուրները տարբեր պատճառներ էին նշել աստղային զույգի բաժանման համար` ֆուտբոլիստի քաղաքական դիրքորոշումից մինչև սիրահարների միջև տարիքային մեծ տարբերություն և այլն: Գրում է Elle.ru-ն:

Սկզբում այդ տեղեկությունները նախ Շակիրայի գործակալն էր հերքել, իսկ այնուհետև ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում սիրելիի մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակել: Սակայն լրատվամիջոցներում միևնույն է շարունակում էին հայտնվել զույգին իբրև մոտ կանգնած աղբյուրների հայտարարություններն այն մասին, որ նրանց հարաբերություններում այնուամենայնիվ ճգնաժամ է առաջացել:

Իսկ նախօրեին ֆուտբոլիստը կրկին որոշել է վերջ դնել տարածված ասեկոսներին և Շակիրայի մասնակցությամբ նոր տեսանյութ հրապարակել, որտեղ երգչուհին պատրաստվում է իր նոր շրջագայությանը:

Հիշեցնենք, որ զույգը 2010թ. երգչուհու տեսահոլովակի նկարահանումների ժամանակ է ծանոթացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: