Հայերեն   English   Русский  

Ադրբեջանցիները գողացել են Հայաստանի և Արցախի քարտեզները հայկական տաղավարից


  
դիտումներ: 665

Հոկտեմբերի 12-ին Ֆրանկֆուրտի Գրքի միջազգային ցուցահանդեսի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները փորձել են գրքեր գողանալ հայկական տաղավարից:

«Հայաստանի տաղավար է մտնում երկու ադրբեջանցի, վերցնում դարակին ծալված վիճակում դրված Հայաստանի և Արցախի մի քանի քարտեզ և Արցախի թեմայով քաղաքական վանկարկումներով տանում դրանք իրենց հետ»,-ֆեյսբուքյան էջում գրում է Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:

Ադրբեջանցիները վանկարկումներ անելով հեռացել են, սակայն հայերը ստիպված են եղել գնալ նրանց հետևից և ուժ գործադրելով՝ վերադարձնել քարտեզները:

Հայկական կողմը դիմել է ցուցահանդեսի անվտանգությանը և ոստիկանությանը, նաև ցուցահանդեսի փոխտնօրեն Թոբիաս Վոսին և այլ պատասխանատուների: Ոստիկանությունը տեղի ունեցածն արձանագրել է և խոստացել միջոցներ ձեռնարկել:

Ներսես Տեր-Վարդանյանը հայտնում է նաև, որ լրատվամիջոցների կողմից գողության փորձը տեսագրվել է շուտով կհրապարակվի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: