Հայերեն   English   Русский  

Ուինսթոն Չերչիլի սիգարի մնացորդը վաճառվել է աճուրդում


  
դիտումներ: 732

Միացյալ Նահանգներում կայացած աճուրդի շրջանակներում ավելի քան 12 հազար դոլարով վաճառվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի կիսածխած սիգարը: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնել է RR Auction աճուրդի տան մամուլի ծառայությունը:

Հաղորդվել է, որ քաղաքական գործիչն այդ սիգարը ծխել է 1947թ. մայիսի 11-ին Փարիզի Լե Բուրժե օդանվակայանում: Իսկ սիգարի մնացորդը պահպանել է այն ինքնաթիռի անձնակազմի անդամը, որով Չերչիլը թռչել է:

ABC հեռուստաընկերության փոխանցմամբ` սիգարի մնացորդի գնորդը Ֆլորիդայից է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աճուրդում 75 հազար դոլարով վաճառվել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջոն Քենդիին պատկանած շարժիչով նավակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: