Հայերեն   English   Русский  

​«Հայկական ժամանակ». Վանաձորի գործազուրկներն արտագաղթում են


  
դիտումներ: 15070

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորում նախօրեին կայացած աշխատանքի տոնավաճառին ներկայացվել էր 300 թափուր հաստիք:

«Վանաձորում նախօրեին կայացած աշխատանքի տոնավաճառին ներկա­յացվել էր 300 թափուր հաստիք: Չնայած անձրևային եղանակին, գործա­զուրկ վանաձորցիները Հայքի հրապարակում պտտվում էին յուրաքանչյուր տաղավարով՝ աշխատանք գտնելու հույսով: Տոնավաճառին ներկայաց­ված էր 300 ներկա և 60 ապագա թափուր հաստիքացուցակ: Վանաձորի զբաղվածության տարածքային-կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը, խո­սելով Վանաձորում գործազրկության թվերից, նշեց, թե նախորդ տարվա համեմատ գործազուրկների թիվը նվազել է 5-10 տոկոսով: Պարոն Առաքելյանին ուղղված մեր ճշտող հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ գործազուրկների թիվն իսկապես պակասել է, պատասխանեց. «Գրանցված գործազուրկները, եթե այցերին չեն ներկայանում, ապա հանում ենք հաշ­վառումից, նաև արտագաղթածներին ենք ցուցակներից հանել, նաև որոշ մասն աշխատանք է գտել»,- ասաց նա: Փաստորեն ստացվում է՝ ներկա­յացվող վիճակագրական թվերն իրականության հետ մեծ հաշվով որևէ աղերս չունեն: Բնական է՝ քաղաքից արտագաղթել են նաև երբեմնի աշ­խատանք փնտրողները, ինչի արդյունքում նշվում է, թե գործադրողների թի­վը պակասել է Վանաձորում այս պահին գրանցված է 4568 աշխատանք փնտրող: Նախորդ տարի նրանց թիվը եղել է շուրջ 5400: Հաշմանդամություն ունեցող գործազուրկների թիվը 125 է: Նախորդ տարվա տոնավա­ճառից աշխատանքի է տեղավորվել շուրջ 70 քաղաքացի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: