Հայերեն   English   Русский  

Արթուր Ալեքսանյանը ներկա էր մասսայական մարզումներին


  
դիտումներ: 1184

Առավոտյան չի մարզվել ու չի էլ շտապում միանալ մարզվողներին՝ ոչ սպորտային հագուստով է: Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հյուրընկալվել է «Կյանքը սպորտի ռիթմով» ծրագրին:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած մասսայական մարզումներին մասնակցում են տարբեր մարդիկ՝ անկախ տարիքից ու սեռից: Օլիմպիական չեմպիոնն այս անգամ կողքից է հետեւում, միայն հասցնում է լուսանկարվել երկրպագուների հետ.

«Հիանալի միտք է: Շատ կարեւոր է, որ մարդիկ շաբաթական մեկ կամ երկու անգամ մարզվեն, առողջ լինեն: Այսօր դիտորդի կարգավիճակում եմ, հաջորդ անգամ գուցե միանամ մարզումներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Ալեքսանյանը:

«Կյանքը սպորտի ռիթմով» ծրագրի անվճար մասսայական մարզումները վերսկսվել են: Յուրաքանչյուր շաբաթ օր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բակում առողջ ապրելակերպ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: