Հայերեն   English   Русский  

​Մարտունիում փողոց է անվանակոչվելու ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Իշխան Խաչատրյանի անունով


  
դիտումներ: 1308

«Իշխան Խաչատրյանի նման հայորդիներին հողին հանձնելով է հողը սրբացվում»,- հոկտեմբերի 15-ին, Մարտունիում անցկացված ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի դիֆերենցիալ հավասարումների ամբիոնի վարիչ, մարտունեցի Իշխան Խաչատրյանի 70-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթի բացման խոսքում ասել է քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:

Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի, Գեղարքունիքի մարզային ծառայության պետ ԳոռԳապարյանի նախաձեռնությամբներկաներըհարգանքի տուրք են մատուցել՝ այցելելով Իշխան Խաչատրյանի գերեզմանին, ապա մասնակցել Մարտունու մշակույթի տան դահլիճում կայացած մեծարման ցերեկույթին:

«Ցավոք սրտի, մեր կյանքում կան իրական երևույթներ, որոնց մենք չենք տեսնում: Այս միջոցառումը, որը մենք այսօր ապրում ենք՝ Իշխան Զաքարյանին հարկավոր չէր, այն մեզ էր հարկավոր, այստեղ ներկաներին, փոքրերին, կրթության, գիտության, դպրոցների տնօրեններին, գիտության ասպարեզի ներկայացուցիչներին և նման միջոցառումները բերելու են գիտության նոր որակի», -նշել է Գեղարքունիքի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, հավելերով, որ ՀՀ Կառավարության, Տարածքային կառավարման, տեղական կառավարման մակարդակներում հսկայական աշխատանքներ են ընթանում, որոնք տանում են դեպի մեր գիտության ու մշակույթի ոլորտների ներկայացուցիչներին բարձրացմանն ու նաև գնահատմանը:

Միջոցառմանը ներկա են գտնվել Գեղարքունիքի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, ԵՊՀ-իմաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչ Հրաչ Հայրապետյանը, ԻշխանԶաքարյանիհարազատները, ճանաչողները:

Ուսանողական տարիների սենյակի ընկեր Գնել Մանուկյանը ուսանողական տարիներից մի քանի դրվագով մեծ հուզմունքովներկայացրել է Խաչատրյանի մարդ տեսակը: Հատկանշական էր նաև այն փաստը, որ ցերեկույթի ներկա մասնակիցները՝մեծ, թե փոքր կսկիծով էին արտաբերել մաթեմատիկի անունն ու առաքելությունը:

Քաղաքապետ Արմեն Ավետիսյանն նաև ասել է, որ Իշխան Խաչատրյանը, լինելով մարտունեցի, իր վաստակով ամեն ապրած օրհպարտանալու առիթ է տվել մարտունեցուն և, քաղաքի փողոցներից մեկը անվանակոչել Իշխան Խաչատրյանի անունով,անհրաժեշտություն է բոլորի համար:

Նշենք, որ Իշխան Խաչատրյանը շուրջ 32 գիտական հոդվածների հեղինակ է. Մասնավորապես դիֆերենցիալ օպերատորներիսպեկտրալ տեսության, ֆունկցիոնալ անալիզի, տոպոլոգիայի բնագավառներում: Այդ աշխատանքների հիման վրա պաշտպանել էթեկնածուական և դոկտորական դիսերտացիաներ, զարգացնելով հակադարձ խնդիրների տեսությունը կամայական կարգիդիֆերենցիալ օպերատորների համար: Նրան հաջողվել է պարզել բարձր կարգի դիֆերենցիալ հավասարումների համարձևափոխության օպերատորի գոյության պայմանները և լուծել բարձր կարգի դիֆերենցիալ օպերատորների համար ցրմանհակադարձ խնդիրը: Ունի մենագրություն՝ նվիրված ֆունկցիոնալ անալիզի և տոպոլոգիայի հիմնահարցերին: Համահեղինակ է մեկուսումնական ձեռնարկի: Լուրջ աշխատանքներ է իրականացրել գիտական կադրեր պատրաստելու ուղղությամբ: Ծնվել է 1947թ. ինՄարտունիում, 1964թ. ին ավարտել տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Վախճանվել է 2010 թվականի դեկտեմբերի 4-ին Երևանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: