Հայերեն   English   Русский  

Հայտարարություն. Սարգսյանն ու Ալիևը համաձայնել են քայլեր ձեռնարկել բանակցությունների ակտիվացման համար


  
դիտումներ: 1208

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում։ Այս մասին ասված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարության մեջ։

Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Ժնևում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը։ Ավելի ուշ նախագահները բանակցությունները շարունակել են առանձին:

«Հանդիպումն անցնել է կառուցողական մթնոլորտում,- ասվում է հայտարարության մեջ:- Նախագահները համաձայնության են եկել միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու և շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Համանախագահները գոհունակություն են հայտնել երկարատեւ ընդմիջումից հետո վերսկսված այս անմիջական բանակցություններից: Նրանք պատրաստ են աշխատել կողմերի հետ՝ որպես միջնորդ հանդես գալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում:

Մոտ ապագայում համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ արտգործնախարարների հետ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: