Հայերեն   English   Русский  

Գուտերեշը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին ԼՂ հակարամտության շուրջ խաղաղ կարգավորման հասնել


  
դիտումներ: 833

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Ժնևում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման անցկացումը և առաջնորդներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կոչ արել: Գրում է Russian.rt.com-ը:

«Գլխավոր քարտուղարը խրախուսում է, որ նախագահները որոշել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ամրապնդելու և շփման գծում լարվածությունը մեղմելու ուղղությամբ», - նշվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Ժնևում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: