Հայերեն   English   Русский  

Կահիրեն ​կանանց համար ամենավտանգավոր քաղաք է ճանաչվել


  
դիտումներ: 1048

Thomson Reuters կազմակերպությունը կազմել է աշխարհի խոշորագույն քաղաքների ցուցակը, որտեղ կանանց ամենաշատն է վտանգ սպառնում:

Այդ ցուցակը կազմելու ընթացքում փորձագետները հաշվի են առել այս կամ այն քաղաքում սեռական բռնությունների մակարդակը, առողջապահական ծառայությունների մատչելիությունը, ինչպես նաև մշակութային ավանդույթների ազդեցությունը կանանց իրավունքների վրա: Գրում է Vesti.ru-ն:

Բացի այդ, ինչպես նշել են այդ ցուցակը կազմող փորձագետները որոշ երկրներում դեռևս պահպանվել է աղջիկներին նրանց կամքին հակառակ ամուսնացնելու պրակտիկան:

Կանանց համար ամենաանվտագ քաղաքաներ ճանաչվել են Փարիզը, Տոկիոն և Լոնդոնը:

Իսկ կանանց համար ամենավտանգավոր քաղաք ճանաչվել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն: Վարկանիշի երկրորդ հորիզոնականում հայտնվել են Պակիստանի Կարաչի քաղաքը և Կոնգոյի մայրաքաղաք Կինշասան:

Կանանց համար առավել վտանգավոր քաղաքների վարկանիշում ներառվել են նաև Դելին, Լիման, Մեխիկոն և Ստամբուլը:

Իսկ ՌԴ մայրաքաղաք Մոսկվան վարկանիշի 16-րդ հորիզոնականում է հայտնվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: