Գերագույն ռադայի շենքի մոտ ոստիկանների և ցուցարարների միջև նոր բախումներ են տեղի ունեցել
դիտումներ: 1108
Նշվում է, որ բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանները մոտեցել են ցանկապատին, որով բաժանված էին ցուցարարներից, և հայտարարել, որ իրենք մտադիր են ստուգել բոլոր նրանց, ովքեր մուտք են գործում և դուրս գալիս «ցուցարարների քաղաքից»:
Դա հանգեցրել է նրան, որ որոշ ժամանակ անց 100-ից ավելի հատուկ ուժայիններ մոտեցել են ցանկապատին, ինչից հետո բախումներ են սկսվել:
Հեռուստաընկերության տվյալներով, տեղի ունեցած անկարգությունների վայրում գտնվող ժողովրդական պատգամավորները փորձել են միմյանցից հեռացնել երկու կողմերին: