Հայերեն   English   Русский  

Երևանի ավագանու Ելք խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրությամբ դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին


  
դիտումներ: 1339

Հարգելի՛պարոնՄարգարյան,

Երևան համայնքի ավագանին հանդիսանալով Հայաստանի ավագանիների ասոցիացիայի անդամ այդ կազմակերպությանը վճարում է տարեկան 11 մլն ՀՀ դրամ, մինչդեռ 2015թ. դրությամբ վճարվող անդամավճարը կազմում էր տարեկան 5.5 մլն դրամ:

Ասոցիացիայի պաշտոնական կայքէջի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տևական ժամանակ է այդ կազմակերպությունը փաստացի չի գործում, ուստի առաջանում է անդամակցության վերանայման խնդիրը:

Հիմք ընդունելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասինՀՕ-5-Ն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդմասը, խնդրումեմ տրամադրել տեղեկատվություն հետևյալի վերաբերյալ.

  • որքա՞ն ժամանակ է Երևան քաղաքի ավագանին անդամակցում Հայաստանի ավագանիների ասոցիացիային և որքա՞ն է կազմել տարեկան անդամավճարը ըստ անդամակցության տարիների,
  • խնդրում եմ տրամադրել տեղկատվություն (ժամանակացույց) Հայաստանի ավագանիների ասոցիացիայի կողմից կազմակերպված աշխատանքներին Երևան քաղաքի ավագանու մասնակցության վերավերյալ,
  • ի՞նչն է հիմք հանդիսացել Հայաստանիավագանիներիասոցիացիային անդամակցության տարեկան վճարի կրկնապատկման համար,

Տեղեկացնում եմ նաև, որ համաձայն ասոցիացիայի պաշտոնական կայքէջում տեղադրված կանոնադրության 4.1 ենթակետի, կազմակերպության անդամ կարող է դառնալ ՀՀ ցանկացած քաղաքացի: Անդամակցության վերաբերյալ կանոնադրությամբ այլ բան սահմանված չէ, ինչը նշանակում է, որ սույն կազմակերպության անդամակցությունը կրում է բացառապես անհատական բնույթ և որպես հավաքական մարմին Երևան քաղաքի ավագանին չի կարող հանդիսանալ այս կազմակերպության անդամ:

Հիմք ընդունելով վերոգրյալը դիմում եմ Ձեզ առաջարկով՝ կասեցնելու Երևան քաղաքի ավագանու անդամակցությունը Հայաստանի ավագանիների ասոցիացիային և քննարկելու անդամակցության դադարեցման հարցը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: