Հայերեն   English   Русский  

Մեծ Բրիտանիայում վերջին 7 ամիսների ընթացքում 7 ահաբեկչակչություն է կանխվել


  
դիտումներ: 605

Մեծ Բրիտանիայի հակահետախուզական ծառայությունը՝ MI5-ը, նախորդ յոթ ամիսների ընթացքում յոթ ահաբեկչական հարձակում է կանխել: Այդ մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Էնդրյու Փարքերը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ներկայումս մենք իրականացնում ենք ավելի քան 500 հետաքննություններ, որոնցում շուրջ երեք հազար հոգի է ներգրավված, որոնք ենթադրաբար այս կամ այն կերպ առնչություն ունեն ծայրահեղական գործունեության հետ», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Փարքերի խոսքերը:

Նա նաև ընդգծել է, որ վերջին չորս տարիների ընթացքում երկրում հաջողվել է ավելի քան 20 ահաբեկչություն կանխել:

«Միայն վերջին յոթ ամիսների ընթացքում, մենք ոստիկանության հետ համագործակցելով, կանխարգելեցինք իսլամիստների յոթ ահաբեկչական դավադրություն», - հավելել է Փարքերը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր ռասիզմի և քսենոֆոբիայի հողի վրա հանցագործությունների քանակի կտրուկ աճի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: