Հայերեն   English   Русский  

Թիավարության բաց առաջնություն Սևանում`Արտաշես Ներսիսյանի հիշատակին նվիրված


  
դիտումներ: 614

Հոկտեմբերի 15-ին կայացավ Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի բայդարկաներով և կանոեներով թիավարության բաց առաջնություն` նվիրված ԽՍՀՄ սպորտի վարպետ Արտաշես Ներսիսյանի հիշատակին:

Առաջնությունն անցկացվեց 200 և 500 մետր մրցատարածություններում: Մրցաշարին մասնակցեց 67 մարզիկ Երևանից, Գեղարքունիքից և Հայաստանի մյուս մարզերից:

Կանոեների Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Մալխասյանի հաղորդմամբ առաջնությունն անցկացվեց 2 տարիքային խմբերում` մեծահասակների (2000 թվականից ցածր) և փոքրերի (2001 թվականից բարձր):

Մեծահասակների պայքարում բայդարկաներով մեկտեղանի 200մ մրցատարածությունում 1-ին տեղը գրավեց սպորտի վարպետ Արմեն Մալխասյանը (Սևան), 2-րդը Գոռ Կարապետյանն էր (Երևան), 3-րդը`Տիգրան Բարիկյանը (Երևան)

Կանոեների մեկտեղանի 200մ մրցատարածությունում 1-ին տեղը գրավեց միջազգային կարգի սպորտի վարպետ Նորիկ Մարգարյանը (Սևան), 2-րդըՎահե Դավթյանն էր (Սևան), 3-րդը` Դավիթ Մարաբյանը (Սևան):

Փոքր տարիքայինների խմբում բայդարկաներով մեկտեղանի 200մ մրցատարածությունում 1-ին տեղը գրավեց Հայկ Թադևոսյանը (Երևան), 2-րդը Սանասար Փանոսյանն էր (Երևան), 3-րդը`Էրիկ Հակոբյանը(Սևան):

Կանոեների մեկտեղանի 200մ մրցատարածությունում 1-ին տեղը գրավեց Դավիթ Մարաբյանը (Սևան), 2-րդը Գորիս Վարագյանն էր (Սևան), 3-րդը` Արմեն Ենգիբարյանը (գ. Ապագա):

Մեծահասակների պայքարում բայդարկաներով մեկտեղանի 500մ մրցատարածությունում 1-ին տեղը գրավեց սպորտի վարպետ Արմեն Մալխասյանը (Սևան), 2-րդը Տիգրան Բարիկյանն էր (Երևան), 3-րդը` Գոռ Կարեն Հարությունյանը (Երևան):

Կանոեների մեկտեղանի 500մ մրցատարածությունում 1-ին տեղը գրավեց Վահե Դավթյանը (Սևան), 2-րդը Դավիթ Մարաբյանն էր (Սևան), 3-րդը`Նորիկ Մարգարյանը (Սևան):

Փոքր տարիքայինների խմբում բայդարկաներով մեկտեղանի 500մ մրցատարածությունում 1-ին տեղը գրավեց Հայկ Թադևոսյանը (Երևան), 2-րդը Սանասար Փանոսյանն էր (Երևան), 3-րդը`Էրիկ Հակոբյանը (Սևան):

Կանոեների մեկտեղանի 200մ մրցատարածությունում 1-ին տեղը գրավեց Դավիթ Մարաբյանը (Սևան), 2-րդը Գորիս Վարագյանն էր (Սևան), 3-րդը` Արմեն Ենգիբարյանը (գ. Ապագա):

Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 21-ին Երևանում կանցկացվի Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի բաց առաջնություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: