Հայերեն   English   Русский  

Լևոն Օրբելու անվան ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենը վերընտրվեց


  
դիտումներ: 3066

Սույն թվականի հոկտեմբերի 18-ի ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում Լևոն Օրբելու անվան ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը:

Նաիրա Այվազյանը ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը ղեկավարում է 2012թ-ից:

Նաիրա Այվազյանը ծնվել է 1973թ-ին` Երևանում: 1995թ-ին նա ավարտել է ԵՊՀ-ի կենսաբանական ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնը:

Նաիրա Այվազյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է տոքսիկոլոգիան, կենսաֆիզիկան, նեյրոքիմիան, կենսաքիմիան: Նա 91 գիտական աշխատանքի հեղինակ է, այդ թվում հեղինակել է 3ուսումնամեթոդական ձեռնարկ և 1 մենագրություն:

Նաիրա Այվազյանը Համահայկական կենսաֆիզիկական ասոցիացիայի, Ֆիզիոլոգիական հայկական միությանփոխնախագահն է, անդամակցում է ԵՊՀ 051 մասնագիտական խորհրդին, «Սթրես, ուղեղ և վարքագիծ»միջազգային ամսագրի խմբագրական կազմին, Թունաբանության միջազգային միությանը, Եվրոպական կենսաքիմիական ասոցիացիաների Ֆեդերացիային,Եվրոպական կենսաֆիզիկական ասոցիացիաների Ֆեդերացիային, Նեյրոքիմիայի միջազգային միությանը, Նյարդագիտության հայկական միությանը:

Նաիրա Այվազյանը պարգևատրվել է միջազգային գիտական կազմակերպությունների պատվոգրերով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: