Հայերեն   English   Русский  

Ջոն Գրինի «Թղթե քաղաքները» գիրքը հայերեն թարգմանությամբ հանձնվել է հայ ընթերցողի դատին


  
դիտումներ: 1507

Ամերիկացի հայտնի գրող, բեսթսելերների հեղինակ Ջոն Գրինի «Թղթե քաղաքները» գիրքը հայերեն թարգմանությամբ հայ ընթերցողի սեղանին է:

Գիրքը հրատարակել և թարգմանել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: «Թղթե քաղաքներ»-ի թարգմանիչն է Ալինա Միրզոյանը, խմբագիրը՝ Լուսինե Համբարյանը:

Քվենթին Ջեյքոբսենն ամբողջ կյանքում հեռվից սիրել է սքանչելի, արկածասեր Մարգո Ռոթ Սպիգլմենին: Ու երբ աղջիկը նինջայի հագուստով բացում է նրա պատուհանը ու հետո մագլցում նրա կյանք՝ հրավիրելով մի հետաքրքիր ու արտասովոր վրեժի արշավի, նա համաձայնում է: Արթուն գիշերվան հաջորդում է նոր օրը, և Քյուն գնում է դպրոց ու հայտնաբերում, որ մշտապես հանելուկ Մարգոն հիմա արդեն առեղծված է դարձել: Բայց Քյուն շուտով պարզում է, որ նա հուշումներ է թողել… հենց իր՝ Քյուի համար: Առաջնորդվելով կցկտուր ուղենիշներով՝ որքան մոտենում, այնքան ավելի է հեռանում աղջկանից, ում կարծում էր, թե ճանաչում է: Գիրքն ընթերցողների սեղանին է հայտնվել ան շնորհիվ:

Հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը նշում է, որ իրենք բացառիկ իրավունք են ձեռք բերել հայերեն թարգմանելու և հրատարակելու Ջոն Գրինի բոլոր գրքերը: Այնպես որ հայ ընթերցողին առաջիկայում սպասվում են անակնկալներ:

«Էդիթ Պրինտ»-ը նախկինում հրատարակել է նաև Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: