Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը խոսել է Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման անցկացման մասին


  
դիտումներ: 1483

Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովն ու Էդվարդ Նալբանդյանը մոտ ժամանակներս հանդիպում կունենան՝

քննարկելու Ղարաբաղյան հակամարտությունը: Անցկացման վայրը դեռևս հստակեցված չէ, հաղորդում է «Հագգին» լրատվական կայքը:

«Մոտ ապագայում պլանավորվում է արտգործնախարարների հանդիպումը: Դեռևս հայտնի չէ՝ որ քաղաքում»,- ասել է Է. Մամեդյարովը Բաքվում իր լեհ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է ինտենսիվ անցկացվեն: «Մենք խոսել են ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների հետ: Նրանք մի շարք առաջարկներ ունեն: Արտգործնախարարների հանդիպման հիմնական նպատակը կոնկրետ քննարկումներ անցկացնելն է»,- հավելել է Մամեդյարովը:

Վերջինս հոկտեմբերի 16-ին Ժնևում Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի նախագահի հանդիպման արդյունքների հիման վրա Սերժ Սարգսյանի հայտարարությունը «սխալ» է անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: