Հայերեն   English   Русский  

​Իրանի հոգևոր առաջնորդը պայման է առաջադրել միջուկային համաձայնագրից դուրս գալու համար


  
դիտումներ: 495

Թեհրանը դուրս չի գա Իրանի միջուկային ծրագրի համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից (SVPD), քանի դեռ այդ կերպ չվարվեն համաձայնագրի այլ կողմերը: Այդ մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Գրում է Russian.rt.com-ը:

«Քանի դեռ մյուս կողմը չի պատռել համաձայնագիրը, մենք ևս չենք պատրաստվում այն պատռել», - Press TV հեռուստաընկերությունը մեջբերում է Խամենեիի խոսքերը:

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր նոր պատժամիջոցների սահմանման դեպքում միջուկային գործարքից դուրս գալու հնարավորության մասին:

Իսկ Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել էր, որ Թեհրանը գործողությունների պլան է մշակել, եթե ԱՄՆ-ն որոշի դուրս գալ միջուկային համաձայնագրից:

Հիշեցնենք, որ հոկտեմբեր 13-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի նկատմամբ ռազմավարության վերանայման և ցանկացած պահի միջուկային գործարիքից դուրս գալու հնարավորության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: