Հայերեն   English   Русский  

​Հայաստանն ու Բելառուսը զարգացնում են երկաթուղիների համագործակցությունը


  
դիտումներ: 7571

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունը գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ մասնակցել է հոկտեմբերի 3—5-ին Մինսկում կայացած «Տրանսպորտ և լոգիստիկա-2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին:

Հայկական պատվիրակությունը առաջին անգամ էր մասնակցում այս միջոցառմանը:

Հայ երկաթուղայինները ներկայացրեցին երկու հեռանկարային նախագծեր՝ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի կիրառմամբ Իրանից Եվրոպա և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ փոխադրումների իրականացում և Կավկազ-Փոթի երկաթուղային-լաստանավային փոխադրումներ:

Ցուցահանդեսի շրջանակներում ՀԿԵ գլխավոր տնօրենը հանդիպել է Բելառուսի առաջին փոխվարչապետ Վասիլի Մատյուշևսկու, տրանսպորտի նախարար Անատոլի Սիվակի, Բելառուսի երկաթուղու պետ Վլադիմիր Մորոզովի հետ՝ ներկայացնելով նրանց երկկողմանի փոխշահավետ համագործակցության հնարավորությունները:

Մասնավորապես նշվել էր, որ Կավկազ-Փոթի լաստանավի ներուժը կազմում է մինչև 24 հազար տոննա բեռ, որը կարող է փոխադրվել Բելառուսից Հայաստան և հակառակ ուղղությամբ՝ չհաշվելով դեպի Վրաստան եկող բեռները: Բելառուս գործընկերներին հետաքրքրեց նաև դեպի Իրան և Վրաստան ու հակառակ ուղղություներով փոխադրումների իրականացման հնարավորությունները:

Անցկացված բանակցությունների և հանդիպումների արդյունքներով համագործակցության մասին պայմանավորվածություններ էին ձեռք բերվել 63 գործընկեր-կազմակերպությունների հետ՝ այդ թվում Մինսկի տրակտորների գործարանի, Բելշինայի, Բորիսովի կոճերի գործարանի, շաքարի գործարանների հետ:

Նոյեմբերին նախատեսված ևս մեկ այցի շրջանակներում կկազմակերպվեն լրացուցիչ բանակցություններ բեռնափոխադրումների իրականացման հարցով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: