Հայերեն   English   Русский  

​Ահաբեկիչները սպանել են ամենահայտնի և ազդեցիկ սիրիացի գեներալին


  
դիտումներ: 658

Սիրիայում ականի պայթյունի հետևանքով զոհվել է կառավարական բանակի ամենահայտնի և հաջողակ գեներալներից մեկը` Իսսամ Զահրեդինը, որը պատասխանատու էր Դեյր Էզ Զորի պաշտպանության համար:

Այդ մասին հայտնել են գործողությունների շտաբից: Գրում է Russian.rt.com-ը:

«Գեներալ Իսսամն այսօր Սակեր կղզում ականի պայթյունից է զոհվել», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է տարածված հաղորդագրությունը:

Սիրիայի ճգնաժամի սկզբում գեներալը պաշտպանում էր Դամասկոսի թաղամասերը, իսկ վերջին մի քանի տարիների ընթացքում պատասխանատու էր պաշարված Դեյր էզ Զորի պաշտպանության համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: