Հայերեն   English   Русский  

Հայաստանի Մ-19 տ. աղջիկների հավաքականը պարտվեց Շոտլանդիային


  
դիտումներ: 644

Հոկտեմբերի 18-ին՝ Հունգարիայի Շոմբատելի քաղաքի Կիրայի մարզական կենտրոնում կայացավ մինչև 19 տարեկան աղջիկների Եվրոպայի 2018 թ. առաջնության ընտրական փուլի 10-րդ խմբի առաջին տուրի Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը:

Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0: 62-րդ րոպեին Լորեն Դեվիդսոնն առաջ մղեց Շոտլանդիայի հավաքականին` 1:0: 83-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի դարպասապահ Լենա Անդրիասյանը՝ 2:0: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց շոտլանդուհիների հաղթանակով՝ 2:0 հաշվով:

Հայաստանի Մ-19 աղջիկների հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով

1. Լենա Անդրիասյան 4. Նելլի Խալաթյան 5. Անի Կարապետյան 6. Էմմա Բաբոյան 7. Նորա Եղյան 9. Հեղինե Չոփիկյան (8. Լիանա Ղազարյան, 88) 10. Ռիտա Մարի Գրիգորյան 11. Լուիզա Ղազարյան (18. Գյուլնարա Սահակյան, 67) 14. Պայծառ Ասատրյան (ա) 15. Աննա Դալլաքյան 16. Մարիա Սախինովա

Պահեստայիններ`12. Մարիամ Ցոլակյան 2. Գայանե Անտոնյան 3. Կարինե Սանոսյան 13. Կարինե Խաչատրյան 17. Գայանե Սարդարյան 19. Սաթենիկ Հովհաննիսյան 20. Անյուտա Գալստյան

Գլխավոր մարզիչ՝ Լիանա Հայրապետյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: