Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 4597

Հոկտեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը:

Ծրագրում՝ Սեսիլ Ֆորսայթ. Ալտի կոնցերտ (հայաստանյան պրեմիերա), Սիբելիուս. Ջութակի կոնցերտ, Մոցարտ. Սիմֆոնիա-կոնցերտ ջութակի, ալտի և նվագախմբի համար: Մենակատարներ՝ Հարթմութ Ռոդե, ալտ (Գերմանիա), Կլարա-Ջումի Կան, ջութակ (Գերմանիա): Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Հոկտեմբերի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Արտ Սինեմա» մենակատարների պետական անսամբլի համերգը: Գեղարվեստական ղեկավար` Աշոտ Խոյեցյան: Ծրագրում` Է. Մորիկոնե, Ն. Ռոտա, Դ. Գրուսին, Գարդել, Ջ. Ուիլյամս, Ա. Սիլվեստրի: Մենակատարներ` Աշոտ Խոյեցյան, 1-ին ջութակ, Հայկ Վարդանյան, 2-րդ ջութակ, Լևոն Առաքելյան, թավջութակ, Կարեն Սարաֆյան, դաշնամուր:

Հոկտեմբերի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա աշխարհահռչակ ակորդեոնահար Ռիշար Գալիանոյի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համատեղ բացառիկ համերգը։ Ծրագրում՝ Անտոնիո Վիվալդիի և Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները, ինչպես նաև Գալիանոյի «Օպալ» կոնցերտը՝ նվագախմբի և ակորդեոնի համար: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան:

Հոկտեմբերի 23-ին Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում կներկայացվի «Ամուսնություն» կատակերգությունը: Հեղինակ՝ Ն. Գոգոլ: Բեմադրությունը` Վահան Խաչատրյանի: Ներկայացման գեղարվեստական ղեկավար` Նարինե Մալյան: Դերերում՝ Արա Սարգսյան, Լևոն Մելոյան, Սամվել Թոփալյան, Վահագն Գասպարյան, Լևոն Ղազարյան, Գեորգի Հովակիմյան, Աստղիկ Աբաջյան, Վարդուհի Ռուշանյան, Լիզա Ազիզյան, Քրիստինա Հովակիմյան:

Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Լիլիթ Մխիթարյանի «Տիեզերքի վարպետները» (Masters of the Universe) ֆիլմի ցուցադրությունը: «Տիեզերքի վարպետները» ֆիլմը պատմում է հայկական լեռնաշխարհում տիեզերքի պաշտամունքի և «Մհերի դռան» առեղծվածի մասին: Ֆիլմի ցուցադրության ավարտից հետո նախատեսվում է զրույց-քննարկում: Լիլիթ Մխիթարյանը «Ազատ ձայն» կայքի հիմնադիրն ու «Ձայն Արարատի» հայագիտական հաղորդաշարի հեղինակն է։ Մուտքն ազատ է:

Հոկտեմբերի 25-ին Երևանի պետական կամերային թատրոնում կներկայացվի «Ինչ տարբերություն, թե ում հետ» կատակերգությունը: Բեմադրող ռեժիսոր` Լուսինե Երնջակյան: Սիրո մի պատմություն հարուստ ընտանիքից կույր տղայի և դերասան դառնալու երազանք ունեցող անզուսպ աղջնակի մասին` լի վառ ռեպրիզներով և հանդուգն, կրքոտ երկխոսություններով: Դերերում` Արշալույս Հարությունյան, Նազենի Հովհաննիսյան/Լիլի Էլբակյան, Լուիզա Ներսիսյան և Արսեն Գրիգորյան:

Հոկտեմբերի 26-ին Yerevan Jazz Fest ամենամյա միջազգային ջազփառատոնի շրջանակներում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մենահամերգով հանդես կգա GRAMMY մրցանակաբաշխության երկակի դափնեկիր, աշխարհահռչակ բաս կիթառահար Մարկուս Միլլերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: