Հայերեն   English   Русский  

Թրամփն Աֆղանստանում զոհված զինվորականի ընտանիքին 25 հազար դոլար է ուղարկել


  
դիտումներ: 282

The Washington Post պարբերականի փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր անձնական միջոցներից 25 հազար դոլար է նվիրաբերել Աֆղանստանում զոհված 22-ամյա ամերիկացի զինվորականի ընտանիքին: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդվել է, որ նվիրատվությունը արվել է մի քանի ամիս անց այն բանից, երբ Թրամփը շփվել է զոհված զինվորականի հոր հետ և վերջինիս ֆինանսական օգնություն խոստացել:

ԶԼՄ-ները հայտնում են, որ նախագահը գումարը տրամադրել է միայն այն բանից հետո, երբ լրատվամիջոցները նրան նախատել են խոստումը չպահելու համար:

Իսկ Սպիտակ տան մամուլի ծառայությունից հայտնել են, որ լրատվամիջոցները նախագահի անկեղծ ժեստը օգտագործում են վերջինիս վարկաբեկելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: