Հայերեն   English   Русский  

Կարեն Գրիգորյանը՝ «Նեգրոս Օփեն»-ի 2-րդ մրցանակակիր


  
դիտումներ: 326

Ֆիլիպիններում ավարտվեց «Նեգրոս Օփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 6 երկրների 51 շախմատիստ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր, 6 միջազգային վարպետ:

Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն էր անգլիացի հանրահայտ գրոսմայստեր Նայջել Շորթը, ով էլ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր դարձավ մրցաշարի հաղթող:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 7 միավորով գրավեց երկրորդ հորիզոնականը: Վիետնամի ներկայացուցիր Նգուեն Դուկ Հոան եզրափակեց լավագույն եռյակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: