Հայերեն   English   Русский  

Վանաձորի թիվ 26 դպրոցը կփակվի. կտնտեսվի 19 մլն դրամ


  
դիտումներ: 3466

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Վանաձորի թիվ 26 հիմնական դպրոցը այլ դպրոցի հետ միավորելու նախագիծը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն իր ելությում նշեց, որ Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցը, որն ունի 30 աշակերտ և զբաղեցնում է շուրջ 5069 քմ տարածք, կփակվի և կմիացվի իր հարևանությամբ գտնվող թիվ 28 դպրոցին, որը կառուցվել է երկրաշարժից հետո և համապատասխանում է ժամանակից պահանջներին։

«Աշակերտների թիվը բավարար չէ և դպրոցի պահպանությունն ու վերականգնումը բացարձակապես չի հիմնավորվում։ Բոլորին պետք է հասկանալի դառնա, որ այս թվակազմով և այս տարածքով դպրոց պահելը չի արդարացվում և կրթությունը նորմալ չէ այդ դպրոցում, քանի որ դասարանները և ուսուցիչները քիչ են», - ասաց Դավիթ Լոքյանը։

Վարչապետի հարցին պատասխանելով ՝ նախարարն նշեց, որ դպրոցների միավորման արդյունքում կտնտեսվի 19 մլն դրամ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: