Հայերեն   English   Русский  

Մելանյա Թրամփը կրկնօրինա՞կ ունի. համացանցում ակտիվ քննարկումներ են


  
դիտումներ: 581

Համացանցում մեծ տարածում է գտել տեսակետը, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կրկնօրինակ ունի, որը հայտնվում է նախագահի կողքին` կեղծ քթով և հսկա արևային ակնոցներով:

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուերտո Ռիկոյի փոթորիկի մասին զրուցել էր ԶԼՄ ներկայացուցիչների հետ, իսկ Առաջին տիկին Մելանյա Թրամփը կանգնած էր նրա կողքին: Այդ ասուլիսից հետո թվիթերում ակտիվ քննարկումներ սկսեցին այն մասին, որ Մելանյա Թրամփի փոխարեն Թրամփի կողքին նրա կրկնօրինակն է կանգնած: Քննադատները պնդում են, որ Մելանյա Թրամփի քիթն այլ տեսք ունի, բացի այդ օգտատերերը նշում են, որ ասուլիսի ժամանակ Դոնալդ Թրամփը առանձնահատուկ շեշտեց, որ «Իմ կինը՝ Մելանյան, այստեղ է»՝ կոծկելու համար, որ դա իրականում Մելանյան չէր:

Մելանյա Թրամփի կրկնօրինակը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: