Հայերեն   English   Русский  

​Հայտնի է Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների երրորդ թեկնածու անունը


  
դիտումներ: 433

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախկին առաջնորդ Իսա Ղամբարը իր թեկնածությունը կառաջադրի 2018 թ-ին կայանալիք նախագահական ընտրություններում:

Այս մասին լրագրողներին հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունից:

Ինչպես հաղոդրդում է ադրբեջանական «Հագգին» լրատվական կայքը, Իսա Ղամբարը երրորդ քաղաքական գործիչն է, ով բացահայտորեն հայտարարել է հաջորդ տարի Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մասին: Նրանից առաջ նման հայտարարությամբ հանդես են եկել խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիևն ու նախկին պատգամավոր Հուսեյն Աբդուլլաևը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: