Հայերեն   English   Русский  

​Լետիցիա թագուհին պաշտոնական ընդունելության է ներկայացել 89 դոլարանոց զգեստով. Լուսանկարներ


  
դիտումներ: 1836

Իսպանիայի միապետի կնոջ ռոմանտիկ կերպարը հիացրել է Մադրիդում կազմակերպված ընդունելության հյուրերին

Վերջին շրջանում շատ երկրների թագավորական ընտանիքների անդամների հաճախ կարելի է տարբեր միջոցառումների շրջանակներում ժողովրդական ապրանքանիշերի հագուստներով տեսնել: Եվ ամենակարևորն այն է, որ արքայական ընտանիքների անդամներին հաջողվում է ոչ պակաս նրբագեղ մատուցել այդ ոչ թանկարժեք ապրանքանիշերի հագուստները, քան աշխարհատչակ նորաձևության տների հագուստները: Գրում է Elle.ru-ն:

Այսպես օրինակ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին հաճախ կարելի է տեսնել Zara և H&M ապրանքանիշերի հագուստով: Իսկ Իսպանիայի թագուհի Լետիցիան ամենատարբեր պաշտոնական ընդունելությունների շրջանակներում նախապատվություն է տալիս հենց այս ապրանքանիշերի կոկտեյլային զգեստներին: Նախօրեին նա հերթական անգամ բոլորին գերել է Zara ապրանքանիշի 89 դոլար արժողությամբ զգեստով:

Իր նստավայորւմ կազմակերպված ընդունելությանը Լետիցիան ներկայացել էր ծաղկավոր գեղեցիկ զգեստով և իր նրբագեղ կերպարով հիացրել ընդունելության բոլոր հյուրերին:

Լետիցիա թագուհի

Լետիցիա թագուհի

Լետիցիա թագուհի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: