Հայերեն   English   Русский  

​Ճապոնիայում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 401

Ճապոնական Կյուսյու կղզուց 682կմ հեռավորության վրա 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Գրանցված երկրաշարժի մասին հայտնել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդվել է, որ երկրաշարժի էպիկենտրոնի խորությունը 10 կմ է կազմել:

Ներկայումս գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տեղեկությունները բացակայում են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիայի Ասկոլի Պիչենո քաղաքից 28 կմ հեռավորության վրա 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: