Աթաթուրքն արվամոլ էր. նրան մի օր «բռնացրել» են իր քարտուղարի որդու հետ.ermenihaber
Ինչպես գրում է ermenihaber.am-ը, այս գրառումը մեծ աղմուկ է առաջացրել: Թուրքիայի քաղաքացիներից մեկը դիմել է դատարան` պահանջելով բլոգերի հիշյալ հրապարակումը ճանաչել որպես վիրավորանք Աթաթուրքի հասցեին և համապատասխան քրգործ հարուցել:
Բլոգերն իր ցուցմունքում նշել է, որ Աթաթուրքի համասեռամոլ լինելու վարկածն իրեն չի պատկանում և նա դա վերցրել է թուրք հեղինակ Ռըզա Նուրի գրքից:
Դատախազ Նեվին Օզքանը, հիշեցնելով, որ Նուրի վերոնշյալ գրքի վերաբերյալ հետաքննությունը դադարեցվել է, բլոգերի անմեղ լինելու մասին որոշում է կայացրել: Սակայն մեղադրող կողմի փաստաբանները բողոքարկել են այդ որոշումը: Հայցվորի բողոքը քննել է Անատոլիայի 7-րդ ծանր հանցագործությունների դատարանը և հակաիրավական է ճանաչել վերոնշյալ որոշումը` պահանջելով նոր հետաքնություն:
Թունչայ Թոքայն Աթաթուրքին վերավերող իր հրապարակման մեջ գրել է, որ Աթաթուրքին շատ լավ ճանաչողներչից մեկը` Ռըզա Նուրը, իր «Կյանքս և հիշողություններս» գրքի 4րդ հատորում գրել է Աթաթուրքի արվամոլ լինելու մասին: Թոքայը, հղում անելով Ռըզա Նուրի գրքին, գրում է. «Աթաթուրքին մի օր «բռնացրել» են իր քարտուղարի որդու հետ: Միջադեպին ականատես է եղել անձամբ Աթաթուրքի կինը Լաթիֆեն : Նա ասել է «Արածդ ամեն բան կուլ եմ տվել , սակայն այս մեկը չեմ կարող»: Մի քանի օր անց Լաթիֆեն բաժանվել է Աթաթուրքից:»