Հայերեն   English   Русский  

Բարերար Լևոն Հայրապետյանի մահը ռուսական բանտում մեր ձախողումներից մեկն էր. մտավորական


  
դիտումներ: 686

«Բարերար Լևոն Հայրապետյանի մահը ռուսական բանտում մեր ձախողումներից մեկն էր»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը:

Նարինե Դիլբարյանը գտնում է, որ այս շինծու գործը սարքվեց նաև ադրբեջանցիների ձեռքով. «Նրանք ատում էին Լևոն Հայրապետյանին և պատրաստ էին ամեն ինչի: Նրանք, ի տարբերություն մեզ, ոչ գումար էին ափսոսում, ոչ ջանք: Բազմիցս խոսվել է այն մասին, թե ԱԼիևն ինչքան ջանք թափեց մարդասպան Սաֆարովին հունգարական բանտից ազատելու համար, իսկ հանիրավի մեղադրվող, մեկ մարդու շինծու մեղադրանքների հիման վրա դատապարտված հային օգնելու համար ոչինչ չարվեց»:

Ըստ Դիլբարյանի՝ սա հերթական ապտակն էր Հայաստանին, որը չի կարողանում իր ազգակիցներին և արժանավոր մարդկանց պաշտպանել, իսկ պետության խնդիրն է ամեն գնով պաշտպանել:

Նրա խոսքով՝ Լևոն Հայրապետյանն այնքան համեստ էր. ո´չ շքնանշան, ո´չ կոչումներ, ո´չ ամագոռգոռ խոսքերի չէր սպասում. «Մեզ մոտ մեկը կարող է եկեղեցու բակում 50 վահանակ տեղադրեն ու դրա մասին անընդհատ խոսում են: Լևոն Հայրապետյանը նոր երազանք և նոր տեսլական բերում Արցախի համար: Երևի սպիտակ ագռավի էր նման, դրա համար էլ բոլորն անտարբեր գտնվեցին, ոչինչ չուզեցին անել և դա մեր հերթական ձախողումն էր»:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն իր հերթին ասաց, որ ինքը Սովետական Միության տարիներին եղել է Մորդովիայի բանտում և գիտի՝ ինչ է դա. «Սովետական չեկիստների մոտ կար նման արտահայտություն՝ մարդ լինի, հոդված կգտնենք: Ինձ բոլորովին չի հետաքրքրում այս գործի քրեական բաղադրիչը: Կալանավայրում մահացած յուրաքանչյուր մարդու համար պետությունը պատասխանատու է, եթե որևէ մեկը մահանում է բանտում, նշանակում է՝ պետությունը մեղավոր է»:

Միջազգային նորմերն, ըստ Արշակյանի, չեն հարգվել: Ծանր հիվանդին պահել են կալանավայրում. «Նրան պետք է ազատ արձակեին՝ անկախ մեղադրանքից»:

Հայրապետյանին պետք է ցուցադրաբար պատժեին. «Հայրապետյանը պայքարում էր Ռուսաստանի՝ հայկական պետության հյուծման քաղաքականության դեմ: Հայրապետյանը նար իշխանությունների ծանր քննադատողներից մեկն էր»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին 68 տարեկան հասակում Ռուսաստանի մահացել է բարեգործ Լևոն Հայրապետյանը։ Գործարարը դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝ նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար կորզելու համար։ Իզմեստևն իր հերթին կալանավորված էր սպանության համար: Նշենք, որ գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է Գանձասարի վանական համալիրը: Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ Կառուցվել է փայտամշակման գործարան, չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ, դպրոց։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: