Հայերեն   English   Русский  

Պուտինն ընդգծել է ՄԱԿ-ին այլընտրանքի բացակայության մասին


  
դիտումներ: 993

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկմանակումբի տարեկան ժողովի ամփոփիչ լիագումար նիստում հայտարարել է, որ ներկայումս ՄԱԿ-ի այլընտրանքը բացակայում է: Գրում է Russian.rt.com-ը:

«Այսօր ՄԱԿ-ին այլընտրանքը բացակայում է», - ասել է նախագահը:

Ընդ որում՝ Պուտինն ընդգծել է կազմակերպությունում բարեփոխումների անհրաժեշտությունը:

«Բարեփոխումներն անհրաժեշտ են, ՄԱԿ-ի համակարգի բարելավումն անհրաժեշտ է, սակայն բարեփոխումները կարող են միայն աստիճանաբար, էվոլյուցիոն լինել և իհարկե պետք է դրանց աջակցեն հենց կազմակերպության ներսում միջազգային գործընթացի մասնակիցների գերակշռող մասը», - հավելել է Պուտինը:

Պուտինն ընդգծել է, որ ՄԱԿ-ն իր ունիվերսալ լեգիտիմությունով պետք է միջազգային համակարգի կենտրոն մնա և համընդհանուր խնդիրը դրա հեղինակությունն ու արդյունավետությունը բարձրացնելն է:

Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ ռուսական կողմը ճանաչում է ՄԱԿ-ի բարեփոխումների նպատակահարմարությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: