Հայերեն   English   Русский  

Կալիֆորնիայում անտառային հրդեհների հասցրած վնասները 1 միլիարդ դոլար են գնահատվում


  
դիտումներ: 286

Ինչպես հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին, անտառային հրդեհները ամերիկյան Կալիֆորնիա նահանգին գրեթե 1 միլիարդ դոլարի վնաս են հասցրել: Գրում է Russian.rt.com-ը:

Գործակալության տվյալներով` նահանգում անտառային հրդեհների հետևանքով նաև առնվազն 42 զոհ կա: Բացի այդ, հաղորդվել է, որ կրակը ավելի քան 5 հազար տուն և շինություն է ոչնչացրել:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր Կալիֆորնիայում բնական աղետի մասին հայտարարությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: