Հայերեն   English   Русский  

​Քիմ Քարդաշյանը դստեր հետ բարեգործական արշավի շրջանակներում կերակրել է անօթևաններին. Լուսանկարներ


  
դիտումներ: 1385

Հայտնի հեռուստաաստղը հերթապահել է ֆուրգոնում` անօթևաններին դստեր հետ սնունդ բաժանելով

Քիմ Քարդաշյանը 4-ամյա դստեր` Նորթ Ուեսթի հետ Լոս Անջելեսում կերակրել է անօթևաններին: Քիմը սնունդով տոպրակներն անձամբ է արշավի վայր հասցրել, հերթապահել և բարեգործական ֆուրգոնում աղքատներին սնունդ բաժանել: Գրում է Elle.ru-ն:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Փարիզում զինված հարձակման ենթարկված Քիմ Քարդաշյանն իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ նյութական արժեքներն իր համար այլևս նշանակություն չունեն և իրեն չեն հետաքրքրում: Եվ հեռուստաաստղը հերթական անգամ ապացուցեց դա` բարեգործական արշավին մասնակցություն ցուցաբերելով:

Ավելի վաղ Քիմն ընտանիքի անդամների հետ «Հարվի» փոթորկից տուժած քաղաքացիներին 500 հազար դոլար էր նվիրաբերել: Բացի այդ Քարդաշյանն իր ամենաամյա շահույթի 10%-ը յուրաքանչյուր տարբեր բարեգործական հիմնադրամների է փոխանցում:

Քիմ-Նորթ 1

Քիմ-Նորթ 1

Քիմ-Նորթ 1





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: