Հայերեն   English   Русский  

Խոշոր վթար Զովունիում, կան վիրավորներ


  
դիտումներ: 2112

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 12:30-ին ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ավտովթար Կոտայքի մարզի Զովունի գյուղում, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զովունի գյուղի սկզբնամասում բախվել են Միհրան Հ.-ի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 777 ՕԼ 73 համարանիշի եւ Գեւորգ Հ.-ի վարած Mercedes E320 մակնիշի 91 AA 09 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Բախման հետեւանքով բետոնե էլեկտրասյունը տապալվել է, ինչի պատճառով էլ «Հայէլեկտրոցանց» ընկերության ներկայացուցիչները ժամանակավորապես հոսանքազրկել են տարածքը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: