Հայերեն   English   Русский  

​Քեթրին Զետա Ջոնսն առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել. Լուսանկար


  
դիտումներ: 1400

48-ամյա հոլիվուդյան դերասանուհին ազնիվ սելֆի է հրապարակել

Դժվար է հավատալ, որ ընդամենը օրեր առաջ դերասանուհի Քեթրին Զետա Ջոնսը տոնել է իր 48-ամյակը: Տարիքը որևէ կերպ չի խանգարում նրան Հոլիվուդի ամենագեղեցիկ և գրավիչ դերասանուհիներից մեկը մնալ, փայլել կարմիր գորգերի վրա և ինստագրամում առանց դիմահարդարման երկրպագուների համար լուսանկար հրապարակել: Գրում է Elle.ru-ն:

Նախօրեին Քեթրինը ինստագրամ սոցիալական ցանցում լուսանկար էր հրապարկել, որում գրեթե առանց դիմահարդարման է պատկերված:

Լուսանկարը դերասանուհին արել է Կաննում MIPCOM.-ի ցուցահանդեսի բացումից հետո: Իսկ Մայքլ Դուգլասի կնոջ խիզախությունը հասցրել է ավելի քան 16 հազար հետևորդ գնահատել:

Հիշեցնենք, որ ապրիլին Daily Mail պարբերականը հայտնել էր, որ իր խնամքի համար դերասանուհին գրեթե 2600 դոլար է ծախսում, իսկ նման հաշվարկ լրագրողներն արել էին այն բանից հետո, երբ Քեթրինը ինստագրամ սոցիալական ցանցում իր կոսմետիկ պարագաների լուսանկարն էր հրապարկել:

Քեթրին  Զետա Ջոնս





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: