Հայերեն   English   Русский  

ԵՄ երկրները կկրճատեն Թուրքիայի ֆինանսավորումը


  
դիտումներ: 1301

ԵՄ երկրները կկրճատեն նախքան ԵՄ–ին անդամակցելը Թուրքիային հասանելիք ֆինանսավորումը։

Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է News.am–ը։

Նա նշել է, որ ԵՄ երկրների առաջնորդները համաձայնել են դիմել Եվրահանձնաժողովին՝ պահանջելով կրճատել ֆինանսավորումը։ Նրա խոսքով՝ Թուրքիան քայլ առ քայլ հեռանում է նրանից, ինչը մենք կոչում ենք ԵՄ–ին անդամակցելու պայմաններ։ Նա հավելել է, որ ԵՄ օգնությունը պետք է կենտրոնանա նրանց վրա, ովքեր ուզում են, որ Թուրքիան ուրիշ կերպ զարգանա։

Նախօրեին Մերկելը հայտարարել էր, որ ԵՄ խորհրդում մեծամասնությունը չի պաշտպանում բանակցությունների անհապաղ դադարեցումը, սակայն Թուրքիայի անդամակցության հեռանկարների նկատմամաբ ընդհանուր թերահավատություն կա։






Մեկնաբանություններ - 1

ScottSholF     21.10.2017 Hi
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: