Ադրբեջանը երկար ժամանակ Լեռնային Ղարաբաղի խնդրով կապրի. Ժիրինովսկի
«Երբ մենք ասում ենք Հայաստան և Ադրբեջան, մենք պետք է հասկանանք, որ նրանք ունեն տարածք, որտեղ լուժումը բացակայում է: Երկու կողմն էլ կարծում են, որ Ղարաբաղն իրենցն է: Դա բավական սուր խնդիր է և այն անլուծելի է», - հայտարարել է Ժիրինովսկին ելույթ ունենալով Սոչիում ընթացող Երիտասարդության և ուսանողների Միջազգային XIX փառատոնի շրջանակներում:
Ռուսաստանի Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդը նաև Ղարաբաղյան հիմնախնդիրը պաղեստինա-իսրայելական հակամարտության հետ է համեմատել:
«Ես ողջունում եմ Ադրբեջանին: Գիտեմ նախագահ Իլհամ Ալիևին` ՄԳԻՄՕ-ի շրջանավարտ, լավ ճանաչում էի նրա հորը: Սակայն այդ խնդիրը նրանք երկար տարիներ կունենան: Երուսաղեմի խնդիրները հնարավո՞ր է լուծել: Հրեաները կարծում են, որ դա իրենց մայրաքաղաքն է, իսկ արաբները` իրենց», - հայտարարել է Ժիրինովսկին: