Հայերեն   English   Русский  

Մեկնարկում է բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը


  
դիտումներ: 448

Հոկտեմբերի 21-ին մեկնարկում է բասկետբոլի տղամարդկանց Ա լիգայի կանոնավոր առաջնությունը:

Ա լիգային կմասնակցեն հետեւյալ յոթ թիմերը. «Ուրարտու» (Երևան), ՖԻՄԱ (Երևան), «Շիրակ» (Գյումրի), «Արթիկ» (Արթիկ), «Ինժեներ» (Երևան), «Արցախ» (Ստեփանակերտ), «Գրանդ Սպորտ» (Երևան):

Վաղն առաջին տուրի շրջանակներում «Ուրարտուն» Օլիմպավանում կհյուրընկալի ՖԻՄԱ-ին: Հանդիպումը կսկսվի 20:00-ին:

Մեկնարկային տուրի մյուս հանդիպումները կկայանան հոկտեմբերի 22-ին: Այդ օրը «Շիրակը» կհյուրընկալի «Ինժեներին», իսկ «Արթիկը»՝ «Արցախին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: