Հայերեն   English   Русский  

«Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի տարածքային կառույցի հայտարարությունը


  
դիտումներ: 1770

2017 թվականի նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի տարածքային կառույցը՝ նախընտրական քարոզչության ընթացքում առընչվում է խոչնդոտների: Մասնավորապես, անհայտ անձանց կողմից պոկվել են Կապան համայնքի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի տարածքային կառույցի կողմից առաջադրված թեկնածուներ Կարեն Ստեփանյանի և Դավիթ Հակոբյանի քարոզչական պաստառները:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) «Երկիր Ծիրանի» կուսակցության նկատմամբ սույն թվականի մայիսի 14-ից սկսած ծավալում է ապօրինի գործողություններ, որոնք զուգորդվել են բռնություններով, այս դեպքում ևս կասկածում ենք Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ), քանի որ հիմնականում միայն այդ կուսակցությունն է երկրով մեկ կատարում համատարած ապօրինություններ և մնում անպատիժ:

«Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի կառույցը խստորեն դատապարտում է ապօրինի գործողությունները և պահանջում հայտնաբերել ու պատժել մեղավորներին` բացառելու համար նման գործողություններն ապագայում:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: