Հայերեն   English   Русский  

Դավիթ Հարությունյանը վրաց գործընկերոջ հետ քննարկել է պրոբացիոն համակարգի բարեփոխմանը վերաբերող հարցեր


  
դիտումներ: 11109

Նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Կախիշվիլիին ջերմ ընդունելության ու արդյունավետ համագործակցության համար և նշել,

որ Հայաստանն ու Վրաստանը ոչ միայն նույն անցյալն, այլև ներկայում, հատկապես իրավական ոլորտում, նույն մարտահրավերներն ունեն, որոնց դիմակայելու լավագույն տարբերակներից մեկը հաջողված փորձի փոխանակումն է:

Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարար Կախա Կախիշվիլին, ողջունելով ՀՀ արդարադատության նախարարին, ընդգծել է, որ երկու երկրների նպատակը մեկն է՝ կարճ ժամանակահատվածում հասնել խնդիրների լուծմանը:

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկու երկրների պրոբացիոն ծառայություններին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, անդրադարձել պրոբացիոն ինստիտուտի ներդրման վրացական փորձին:

Նախարար Կախիշվիլին ներկայացրել է պրոբացիոն ծառայության արդյունավետության բարձրացմանը, քրեակատարողական հիմնարկների բարեփոխմանն ու ՔԿՀ-ներում բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված իրենց աշխատանքը: Նա կարևորել է Հայաստանի ՔԿՀ-ներում էներգախնայողությանն ուղղված ծրագիրը և դրան ծանոթանալու ցանկություն է հայտնել՝ Վրաստանի ՔԿՀ-ներում այն իրագործելու հնարավորությունը քննարկելու համար:

Նախարար Հարությունյանը պրոբացիոն ոլորտում վրացական կողմի իրականացրած աշխատանքների արդյունավետությունը բարձր է գնահատել, կարևորել Վրաստանի ունեցած ձեռքբերումներն ու ընդգծել փորձի փոխանակման ու արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին նախարարները համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: