Հայերեն   English   Русский  

​Պաշտպանի ներկայացուցիչները կրկին այցելել են Ներսես Պողոսյանին


  
դիտումներ: 1157

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այսօր կրկին այցելել են՛՛Նուբարաշեն՛՛ քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Ներսես Պողոսյանին։

Այցի ընթացքում արձանագրվել է, որ Ն. Պողոսյանը պահվում է նույն խցում, որտեղ պահվում էր մինչև հացադուլ հայտարարելը:

Առանձնազրույցի ընթացքում Ն. Պողոսյանը նշել է նաև, որ հարևան խուց է տեղափոխվել դատապարտյալ, ով անընդմեջ բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցնում խցերում պահվող բոլոր անձանց հասցեին:

Խնդիրն անմիջապես քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, ինչի արդյունքում նշված դատապարտյալը տեղափոխվել է այլ խուց:

Ն. Պողոսյանը կրկին նշել է առողջական խնդիրների մասին՝ գլխացավեր, ճնշման տատանումներ, ոտքերի այտուցվածություն, ինչպես նաև ցավեր ստամոքսի և երիկամների շրջանում:

Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են նաև Ն. Պողոսյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերն ու նրա պահման պայմանները:
Ներսես Պողոսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտական կապի մեջ է փաստաբան Ա. Պապիկյանի հետ:




ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: