Հայերեն   English   Русский  

Մելանիա Թրամփի ոճի էվոլյուցիան. Տեսանյութ


  
դիտումներ: 2657

Ինչպե՞ս է փոխվել Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփի ոճը տարիների ընթացքում

Սլովենացի Մելանիա Կլաուսի անունը աշխարհին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ նա սկսեց հանդիպել միլիարդատեր Դոնալդ Թրամփի հետ:

Միլիարդատեր գործարարը նրա համար ճանապարհ բացեց դեպի կարմիր գորգեր: Գրում է Elle.ru-ն:

Սկզբնական շրջանում տարբեր միջոցառումների շրջանակներում Մելանիան կարմիր գորգի վրա հայտնվում էր ինչպես բավական կարճ զգեստներով, այնպես էլ համարձակ երեկոյան զգեստներով:

Այն ժամանակ Մելանիա Թրամփը խենթանում էր մորթեղենի համար և գլխավորապես մեծ լանջաբացվածքներով հագուստներ նախընտրում: Իսկ ամուսնու նախագահական քարոզարշավին մասնակցության հենց սկզբեց Մելանիան սկսեց ավելի շատ նախապատվություն տալ դասական ոճին:

Իսկ արդեն ԱՄՆ-ի առաջին տիկնոջ դերում Ralph Lauren նորաձևության տան երիկնագույն հագուստով Մելանիան մեկընդմիշտ պատմության մեջ մտավ:

Ամուսնու երդնակալության արարողության ընթացքում ԱՄՆ-ի առաջին տիկինը ֆուրոր առաջացրեց սեփական դիզայնով սպիտակ զգեստով: Իսկ այժմ արդեն գրեթե յուրաքանչյուր նոր կերպարի շնորհիվ Մելանիա Թրամփն օրեցօր ամրապնդում է աշխարհի ամենաոճային տիկնանցից մեկի կոչումը: Այժմ Մելանիան ավելի նախապտվություն տալիս է համեստ զգեստներին, դասական վերարկուներին և խիստ կոստյումներին: Իսկ նրա սիրելի նորաձևության տներն են Dolce & Gabbana, Michael Kors և Christian Dior-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: