Հայերեն   English   Русский  

Հանրակրթական դպրոցներում աշնանային արձակուրդներն սկսվել են


  
դիտումներ: 3594

Հանրապետության հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 23-ին մեկնակել են աշնանային արձակուրդները։

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով` 2017- 2018 ուսումնական տարում աշնանային արձակուրդները դպրոցներում կկազմակերպվեն հետևյալ ժամանակացույցով.2-12-րդ դասարանների սովորողներին աշնանային արձակուրդներ կտրամադրվեն 2017 թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, առաջին դասարանցիներին՝ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ:

Ուսպլանի համաձայն՝ դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017 թ. դեկտեմբերի 25-ից. 3-12-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև 2018 թ. հունվարի 7-ը ներառյալ:

Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդներն ավելի երկար են, նրանք կհանգստանան 2017 թ. դեկտեմբերի 25-ից 2018 թ. հունվարի 21-ը ներառյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: