Հայերեն   English   Русский  

Ամալ Քլունիին Մեծ Բրիտանիայի խորհրդարան են հրավիրել


  
դիտումներ: 1843

Արևմտյան լրատվամիջոցները հայտնել են իրավապաշտպան և Ջորջ Քլունիի կին Ամալի նոր ձեռքբերման մասին

Շուտով հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին կարող է միանալ Մեծ Բրիտանիայի խորհրդարանին: Այդ մասին հայտնում է Daily Mail պարբերականը` հղում անելով թագավորական իրավաբան և Լորդերի պալատի անդամ Հելեն Քենեդինին: Գրում է Elle.ru-ն:

«Ամալը աներևակայելի պայծառ կին է, նա իրավաբանական պրակտիկայում հսկայական փորձ ունի: Խորհրդարանին միանալը նրա համար նոր փորձ է երաշխավորում: Բացի այդ, Ամալը շատ կանանց համար լավ օրինակ է», - հայտարարել է Հելեն Քենեդին:

Հիշեցնենք, որ Ամալը ներկայացնում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների գործողություններից տուժած եզդիների շահերը:

«Ինչպես է պատահել, որ մարդկությանը հայտնի ամենալուրջ հանցագործությունները կատարվում են մեր աչքի առաջ, բայց չեն հետապնդվում Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից», - ասել է Քլունին:

Արդյոք Ամալը կընդունի խորհրդարանի առաջարկը, դեռևս հայտնի չէ: Այժմ նա զբաղված է իր երկվորյակների` Էլլայի և Ալեքսանդրիի դաստիարակությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: